Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈ-ի ակտերի բողոքարկման դեպքում տուրք գանձվելու է, իսկ եթե, օրինակ, «կարմիր գծերի» վարչական ակտ են բողոքարկում, դրա համար տուրք չի գանձվում. «Հրապարակ»

Դեկտեմբեր 12,2019 11:28 Share

Ազգային ժողովն այս շաբաթ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը, որին կողմ քվեարկեց ընդամենը 57 պատգամավոր, դեմ՝ 35-ը, եւ 3-ը՝ ձեռնպահ։

Դեմ էին ընդդիմադիր ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։ Պատճառը երկրորդ ընթերցման ժամանակ փաթեթում մտցված մի դրույթն էր, որով եթե քաղաքացիներն այսուհետ որոշեն բողոքարկել իրենց վարչական ակտերը, ապա պետք է բողոքարկման համար 4 հազար դրամ պետական տուրք վճարեն։ Նախկինում նրանք ազատված էին այդ տուրքից, քանի որ պարզ տրամաբանություն է՝ 3 կամ 5 հազար դրամ տուգանքը բողոքարկելու համար հաստատ խելքին մոտ չէ, որ 4 հազար դրամ պետտուրք վճարես։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը ասաց, որ միայն 4 հազար դրամով չի սահմանափակվում՝ տարբեր ատյաններում պետտուրքի տարբեր չափեր են սահմանված, մասնավորապես՝ առաջին ատյանի դատարանում 4 հազար դրամ է, վերաքննիչում՝ 10 հազար, վճռաբեկում՝ 20 հազար դրամ։

«Հիմա գլխավոր հարցը հետեւյալն է՝ նախ մենք այսօր վստահո՞ւմ ենք դատական իշխանությանը, արդարացի՞ են իրենց վճիռները, թե՞ ոչ։ Եթե չենք վստահում, ապա ինչո՞ւ ենք քաղաքացիներին ասում, որ պարտադիր պետք է տուրք վճարեք ոչ արդարացի վճիռների համար։ Իսկ եթե փորձ է արվում դատական ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու եւ վարչական ակտերի մասով էլ ֆիզիկական անձանց զրկել արտոնությունից, ապա ինչո՞ւ է խտրականություն դրվում, օրինակ, քաղաքապետարանի կայացրած որոշումների եւ ճանապարհային ոստիկանության կայացրած որոշումների միջեւ։ Այսինքն՝ ՃՈ-ի ակտերի բողոքարկման դեպքում տուրք գանձվելու է, իսկ եթե, օրինակ, «կարմիր գծերի» վարչական ակտ են բողոքարկում, դրա համար տուրք չի գանձվում»,- ասաց Տիգրան Քեյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031