Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Նախկին պաշտոնյան դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, պահանջում է պաշտոնի վերականգնում

Դեկտեմբեր 13,2019 13:36

ՀՀ բնապահպանության նախարարության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վարչական դատարանը վարույթ է ընդունել:

Վարչապետի՝ այս տարվա հոկտեմբերի 23-ի որոշմամբ, աշխատանքից ազատված նախկին պաշտոնյան պահանջում է անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ այն համարելով ոչ իրավաչափ , եւ որպես իրավական հետևանք՝ վերականգնել իրեն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում:
Դատարանը ՀՀ վարչապետից պահանջել է ներկայացնել Իգոր Սարգսյանին պաշտոնից ազատելու որոշման ընդունման համար հիմք հանդիսացած բոլոր նյութերը:
Իգոր Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ այս փուլում չի ցանկանում խոսել իր ազատման պատճառների մասին կամ գնահատական տալ վարչապետի այդ որոշմանը:

Նրա ներկայացուցիչ Մկրտիչ Դավթյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Իգոր Սարգսյանի՝ դաշնակցական լինելու հանգամանքը կարող էր ազատման պատճառ դառնալ, ի պատասխան ՝փաստաբանն ասաց. «Որեւէ կապ չունի դրա հետ, շատ են ուզում այդ հարցը բերել, խառնել այս հարցի հետ, բայց որեւէ կապ չունի, մենք քաղաքական երանգներ չենք տեսնում, եթե ինչ-որ մեկը տեսնում է, թող բերի, ներկայացնի, համոզի»:

Իգոր Սարգսյանի՝ աշխատանքից ազատման որոշումը Մկրտիչ Դավթյանը կապում է Ամուլսարի խնդրի հետ. «Ողջամիտ կասկած ունենք, որ տեսչական մարմնի ղեկավարը նախկինում, որ համաձայնություն է տվել Ամուլսարի շահագործման մասով, հիմա, որ պետք է ստուգումն աներ, տեսել է, որ տեղակալը մասնագետ է ու համապարփակ ստուգում կանի, այդ հանգամանքն էլ ի հայտ կգա, այդ տարբերակով կեղծ տեղեկություն է ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավարին, նրա նպատակն է եղել ձերբազատվել Իգոր Սարգսյանից, ինչը, որ առայժմ հաջողվել է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031