Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Վիրավորական է, երբ «.az»-ով վերջացող կայքերն ինչ աղբ ասես չթափեցին վարչապետի կնոջ մասին»

Դեկտեմբեր 14,2019 14:16

«Ինձ համար հասկանալի չէ, երբ պետության քարոզչական ապարատը՝ ԱԺ-ից մինչեւ ՊՈԱԿ, «Հանրայինից» մինչեւ եսիմ ով, պատասխանում է Արցախի հարցի վերաբերյալ մեր քննադատություններին, այլ ոչ թե Մամեդյարովին կամ Ալիեւին: Երբ ընթերցում էի Աննա Հակոբյանի անհաջող հայտարարության վերաբերյալ ադրբեջանական մամուլի արձագանքը, ես ինձ որպես քաղաքացի շատ վիրավորված էի զգում»,-«Ադեկվադ դիսկուրս» քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Ադրբեջանի նախագահի տիկնոջն Արցախ հրավիրելուն, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կապ չունի այն փաստը, որ ես չեմ կիսում Աննա Հակոբյանի ամուսնու քաղաքական հայացքները եւ չեմ ողջունում Աննա Հակոբյանի ցանկությունը՝ շահագործելու մարդուն տված մանդատը: Բայց շատ վիրավորական է, երբ «.az» վերջածանցով տարբեր հիմար կայքեր ինչ աղբ ասես չթափեցին վարչապետի կնոջ մասին, եւ ոչ մեկ, ոչ մեկ… արձագանք չեղավ: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում: Մարդիկ անգամ իրենց պատիվը, նամուսն ու ասածը չեն ուզում պաշտպանել, բայց փոխարենն ամբողջ ԱԺ-ով նայում են մեր հարցազրույցները եւ Արցախի հարցով մեզ են կպնում: Սա ինձ համար հասկանալի չէ»,-հավելեց Արմեն Աշոտյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031