Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ի՞նչ ուտել և չուտել Ամանորին

Դեկտեմբեր 17,2019 23:45

Ամանորին ինչպես գիտենք ամենուր լի ու առատ ուտեստներով սեղաններ են: Սակայն չպետք է մոռանալ առողջության և առողջ սնվելու մասին: Ի՞նչ է պետք ուտել և ինչի՞ց հրաժարվել տոնական օրերին, պարզաբանում է բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը:

– Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ ուտել և չուտել այդ օրերին առողջությանը չվնասելու համար:

– Ես, որպես դիետոլոգ և հասկացող մարդ՝ շատ սահմանափակումներ չեմ անում տոներին, բայց խիստ խորհուրդ եմ տալիս չափաբաժնից ավել չուտել: Օրինակ տեսեք, կարելի է նախաճաշին բլինչիկ ուտել, մի սննդընդունման ժամանակ խոզի բուդ` որևէ աղցանով, (առանց մայոնեզ/թթվասերի) մյուսին ձուկը ջեռոցում բանջարեղենով, փորձել թխվածքի չափը չանցնելով (30-50գ) : Բայց սխալ է նույն սննդընդունման ժամանակ փորձել բլինչիկը, բուդը, բոլոր թխվածքներից, խմել քաղցր հյութեր և այդ ամենի վրա էլ ընկուզեղեն ուտել:

-Կազմվածքը չփչացնելու և չգիրանալու համար ո՞ր ուտեստներից և խմիչքից պետք է հրաժարվել:

-Խորհուրդ կտամ հրաժարվել քաղցր ըմպելիքներից առհասարակ: 31-ին խորհուրդ եմ տալիս օրը սկսել սովորական օրվա նման՝ նախաճաշ, ճաշ, որից հետո միջուտեստներ, որ երեկոյան տոնական ընթրիքին շատ քաղցած չլինել: Սեղանի մոտ ընտրեք փոքր ափսե։ Ապացուցված է, որ փոքր ափսեով ակամա ավելի քիչ ենք ուտում։ Կերեք դանդաղ, առջևում ամբոխ գիշերն է: Ալկոհոլի դեպքում հիշեք չափաբաժինների մասին, կանանց՝ 1 բաժին, տղամարդկանց՝ 2 : Հիշեք, շատ քանակությամբ ալկոհոլը համ կալորիական է, համ գրգռում է ախորժակը, իսկ դեսերտին ընտրեք նոր տարվա սիմվոլը՝ մանդարիններ:

-Այս դեպքում ի՞նչ ուտեստներ պետք է պատրաստեն Ամանորին, որպեսզի և չվնասի առողջություն և չգիրացնի:

-Եկեք լավ սովորություն դարձնենք և չպատրաստենք սնունդ 8-10 օրվա համար, այլ նախապես իմանալ հյուրերի քանակը և պատրաստել 1 օրվա տվյալ հյուրերի համար : Ընտրեք համեմատաբար հասարակ ուտեստներ (խառը ուտեստներում սովորաբար ավելի շատ կալորիա է լինում), ընտրեք սպիտակուցները` միս, ձուկ, ծովամթերք, լոբի, անպայման սպիտակուցի կողքին դրեք բանջարեղեն կամ բանջարեղենային աղցաններ` համեմված ձեթով, քացախով, լիմոնով:

Օֆելյա ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031