Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոլվացման կետերից կատարված 10-ից ավելի գողության դեպք է բացահայտվել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2019 22:50

Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնում անձնական ունեցվածքի գողության մի քանի հաղորդում ստացվեց։ Թիրախը «Լվա ինքդ» անվամբ հայտնի ավտոլվացման կետերն էին։ Դրամարկղերից հափշտակել էին տարբեր չափի գումարներ։ Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ միջոցառումների, ինչպես և դեպքերի հանգամանքների վերլուծության արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունները կատարել է նույն անձը։

Խոսքը Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի մասին է։ Կասկածվողը դեկտեմբերի 18-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին փող, պտուտակահան, դիմակներ և այլն։ Բերման ենթարկվածը խոստովանել է, որ ավտոլվացման կետերից գողություններ է արել։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 25-ամյա երիտասարդը գողություններ է արել ոչ միայն Արմավիրի բաժնի սպասարկման տարածքի, այլև այլ տարածքների ավտոլվացման կետերից։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031