Այսօր ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում`Սանկտ-Պետերբուրգում կայանալու է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը: Նախատեսված են նիստեր նեղ եւ ընդլայնված կազմերով: Ընդլայնված կազմով նիստին կմասնակցի նաեւ Մոլդովայի նախագահը: Ընդլայնված կազմով խորհրդի նիստում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:
ԵԱՏՄ շրջանակներում նախատեսված է նաեւ փաստաթղթի ստորագրում: Թե ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու, լրագրողներին դեռ հայտնի չէ:
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կհաջորդի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին կմասնակցեն նաեւ Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի նախագահները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից նաեւ աշխատանքային ճաշ կմատուցվի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համար:
Կարդացեք նաև
Այս միջոցառումների շրջանակներում ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ նախատեսված չեն:

Ընդլայնված կազմով նիստին մասնակցում էին նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:
Տեղեկացնենք, որ ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։ ՀՀ-ն չորս տարի նախագահում էր միությունը՝ մինչև 2019-ը։ 2020-ին ԵԱՏՄ-ն կնախագահի Բելառուսը:
https://www.facebook.com/aravot.am/videos/456676635253819/
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սանկտ Պետերբուրգ



















































