Լրահոս
Օրվա լրահոսը

Մի′ փորձեք մրոտել ամենքին ու ամենուր

Դեկտեմբեր 24,2019 20:10

Օրերս քաղաքական պատվերով հերթական քարոզչական գրոհի ականատեսը եղանք։ Թեման՝ տարիներ առաջ իրականացված և անավարտ մնացած մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովության ծրագիրն էր։

Հոգեցունց թեմա, որ անընդհատ փորձ է արվում շահարկել, առանց խորամուխ լինելու հարցի էության մեջ։ Ժամանակին այս խնդրահարույց ծրագրի հետ կապված շատ է գրվել, եղել են հարուցված քրեական գործեր, չկատարված պարտավորությունների գծով համապատասխան ընկերությունները տույժ-տուգանքներով հանդերձ գումարները վերադարձրել են պետական բյուջե։ Իսկ եթե այդուհանդերձ կան հանգամանքներ, որոնք կարոտ են լրացուցիչ քննության, այսօրվա իրողությունների պայմաններում դա ամենևին խնդիր չէ։ Բայց ինչպես ասում են՝ կարևորը թիրախավորված պատին մեխ խփելն է, հոգ չէ, որ այդ մեխը սխալ տեղ է խփվել և կհանվի, մտածում են, միևնույն է, մեխի բացած անցքը կմնա։

Նշածս թեմայի վերաբերյալ  Հ1-ի պատվիրված հեռուստառեպորտաժում հպանցիկ, բայց միտումնավոր անդրադարձ կար նաև իմ պաշտոնավարման ժամանակահատվածին։ Այդ կապակցությամբ հարկ եմ համարում «անտեղյակներին» տեղեկացնել, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովության ծրագիրը կասեցված է եղել և պետական բյուջեից ծախսը եղել է 0, հետևաբար չէր կարող ձախողում կամ չարաշահում լինել։

Հ.Գ.-Անհարկի մեղադրանքներ հնչեցնելու, ստի և կեղծիքի փոխարեն ճիշտ կլիներ անդրադառնային, որ բնակարանների գնման վկայագրերի միջոցով հարցի լուծման մեխանիզմներն ու իրավակարգավորումները մշակվել են իմ պաշտոնավարման վերջին շրջանում և գզրոցից հանվել, յուրացվել ու իրացվել են ներկա իշխանության կողմից, ինչի կապակցությամբ, ի դեպ, անկեղծ ուրախ եմ։

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար

ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031