Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊԼՀ-ում կայացել է «Լավագույն ուսանող 2019» մրցույթի հաղթողների պարգևատրումը

Դեկտեմբեր 24,2019 20:25

Այսօր ̀ դեկտեմբերի 24-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «Հանրապետության լավագույն ուսանող 2019» հանրապետական ամենամյա մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Այս տարի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթող ճանաչվեց 38 ուսանող ՀՀ 15 բուհերից ̀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ̀ 7 ոլորտներում (բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ- սպորտ):

Պարգևատրման արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, նախարարության և ԶԼՄ ներկայացուցիչներ, ՀՀ բուհերի ռեկտորներ: Հանդիպման սկզբում ԵՊԼՀ ռեկտոր Կ. Հարությունյանն իր ողջույնի խոսքն ուղղեց ներկաներին ̀ մեկ անգամ ևս շնորհավորելով մրցանակակիր ուսանողներին և մաղթելով նրանց նորանոր հաջողություններ իրենց ուսումնառության հետագա տարիներին:

Ապա` շնորհավորական խոսքով հանդես եկավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը. «Այսօր կարևոր իրադարձություն ունենք, ամփոփում ենք մեր գործընկերների ̀ ուսանողների անցյալ տարվա ձեռքբերումները»,- ընդգծեց նախարարը̀ հավելելով, որ ուսանողները շարունակում են մնալ ԿԳՄՍ նախարարության լավագույն գործընկերներից: Բոլոր այն մասնակիցներին, ովքեր այս տարի չեն հաղթել, նախարարը կոչ արեց լրացումներ անել և մասնակցել մյուս տարվա մրցույթին:

Ա. Հարությունյանը ներկաներին շնորհավորեց նաև գալիք տոների կապակցությամբ և կոչ արեց ուսանողներին իրենց ընտանեկան տոնը նշել հետաքրքիր միջավայրում ̀ ի դեմս մշակութային օջախների: Իսկ վերջիններս, ինչպես ընդգծեց նախարարը, աշխատելու են նաև տոնական օրերին:

2019թ. «Լավագույն ուսանող» մրցույթի 1-ին տեղի համար հաղթող է ճանաչվել՝ 14, 2-րդ տեղի համար՝ 12 և 3-րդ տեղի համար՝ 12 ուսանող: Հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով և կստանան միանվագ դրամական կրթաթոշակներ. 1-ին տեղ ̀ 420 000 դրամ, 2-րդ տեղ ̀ 300 000 դրամ, 3-րդ տեղ ̀ 210 000 դրամ:

Հավելենք, որ «Լավագույն ուսանող» մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են ամենաբարձր առաջադիմությունը և առավել ակտիվ մասնակցություն են ունեցել հասարակական գործունեության և մասնագիտական ոլորտներում, ինչպես նաև խթանել մրցակցությունը բուհերի ուսանողների միջև:

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031