Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արմեն Թավադյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը դատարանը կշարունակի քննել վաղը

Դեկտեմբեր 25,2019 23:43

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդության քննությունը կշարունակվի վաղը առավոտյան:

Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Խուդոյանը բողոքարկել էր իր պաշտպանյալի ձերբակալման մասին որոշումը: Արմեն Թավադյանը երեկ ժամը 14:00-ին Մաշտոցի պողոտայից ՀՔԾ բերման էր ենթարկվել, այնուհետեւ ձերբակալվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում: Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելու կամ հարկադրելու հատկանիշներով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու  ձերբակալման որոշման բողոքի քննությունից Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ. «Որոշում դեռեւս չի չկայացվել, ձերբակալության բողոքի քննության նիստը սկսելու պահին ՀՔԾ քննիչը ներկայացրել է կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն, մեր բողոքի մասով ընթացակարգը սպառել ենք, ձերբակալության մասով քննարկումը եղել է, վաղը առավոտյան 11-ին կշարունակվի կալանքի վերաբերյալ միջնորդության քննությունը»: Փաստաբանի խոսքով՝ դատավորից ժամանակ են խնդրել ծանոթանալու քննիչի միջնորդության հիմնավորումներին, որ կարողանան առարկել:

Պարոն Խուդոյանի խոսքով, որեւէ պարզաբանում չեն ստացել, թե ինչ արարքի համար է իր պաշտպանյալը ձերբակալվել: Ինչ վերաբերում է Թավադյանի տան խուզարկությանը՝ փաստաբանն ասաց, որ ինքն էլ է մասնակցել , տնից տարվել են նյութական արժեքներ, դրամական միջոցներ, որոնք գործի հետ բացարձակ կապ չունեն, եւ իրենք պատրաստվում են այդ գործողությունները բողոքարկել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031