Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Փաշինյանի արկածախնդրությունը, երբեմն, ցանկալի արդյունքների էլ է բերում. Սամվել Ֆարմանյան

Դեկտեմբեր 27,2019 23:30

Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները նրան պետք է ոչ թե քննադատեն, այլ միայն ու միայն շնորհակալություն հայտնեն ՍԴ-ի և նրա նախագահ Թովմասյանի շուրջ ծավալվող իր ապաշնորհ ու հախուռն ինքնագործունեության (իրականում` քաղաքական ինքնասպանության) համար:

Էլ ուրիշ ինչպե՞ս էր հնարավոր մի գնդակով և՛ սեփական և՛ միջազգային հանրության համար 100 տոկոսանոց ճշգրտությամբ քողազերծել սեփական իշխանության իրական դեմքը մի կողմից ու եդեմական նման պայմաններ ստեղծել` մեր երկրում դատական իշխանության իրական անկախության կայացման համար` մյուս կողմից:

Ի վերջո, ճակատագրի տարօրինակ հեգնանք է. Փաշինյանի արկածախնդրությունը, երբեմն, ցանկալի արդյունքների էլ է բերում` ի հեճուկս իր իսկ սեփական ցածրարժեք մտադրությունների:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031