Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում ճանապարհային ոստիկանի և վարորդի միջև Գյումրիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 28,2019 20:10

Դեկտեմբերի 27-ին «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկն իր էջում հրապարակում էր արել, ըստ որի՝ Գյումրիում ճանապարհային ոստիկանի և խախտում կատարած վարորդի միջև վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, իսկ ճանապարհային ոստիկանը «շտապօգնություն» չի ահազանգել։ Եվ իբր, վարորդին մեղադրել է, թե խախտումն արձանագրելուց խուսափելու համար ձևացնում է, որ ինքնազգացողությունը վատ է։ Հրապարակման համաձայն՝ տղամարդուն հիվանդանոց է հասցրել օգնության հասած որդին։ Բուժհաստատությունում տղամարդը մահացել է։ Օգտատիրոջ հրապարակումը տեղադրվել էր նաև էլեկտրոնային լրատվական միջոցներից մեկում։

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գյումրու Խրիմյան Հայրիկի փողոցում 63-ամյա տղամարդը տաքսի ավտոմեքենան վարել է հանդիպակաց երթևեկելի մասով։ Տեղում ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են տրանսպորտային միջոցը։ Վարորդը փորձել է թույլ չտալ, որ նրանք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմեն։

Արձանագրությունը կազմվել է, սակայն վարորդը հրաժարվել է ստորագրել արձանագրության տակ ու նստել է իր մեքենան։ Այդ ընթացքում վարորդը չի բողոքել ինքնազգացողության վատացումից։ Այնուհետև ճանապարհային ոստիկաններին է մոտեցել ուղևորը և հայտնել, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Կատարված ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանն անմիջապես ռադիոկապով և անձնական հեռախոսով զանգահարել է «շտապօգնություն»։

Ընդ որում, «շտապօգնության» կայանում արձանագրվել է ճանապարհային ոստիկանից ստացված երկու, իսկ ճանապարհային ոստիկանության հերթապահ մասից ստացված երեք զանգ։ Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել հենց ճանապարհային ոստիկանի զանգով ժամանած «շտապօգնության» մեքենայով։

ՀՀ Ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031