Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծ չի եղել. ՊՆ-ն հերքում է «Մեհրաբների» միջադեպը

Հունվար 02,2020 15:05

Aravot.am-ն ահազանգ էր ստացել, որ 2020 թվականի հունվարի 1-ի առավոտյան «Մեհրաբներ» կոչվող զորամասում տասից ավելի զինվորներ դաժան ծեծի են ենթարկել 18/2 զորակոչի և 19/2 զորակոչի զինվոր եղբայրներին։ Մեր աղբյուրի պնդմամբ, ծեծը կանխամտածված է եղել։ «Ծեծի ենթարկողները հանդիսանում են արտոնյալ խավ։ Սա առաջին դեպքը չէ, զորամասում ծեծի ենթարկողները բոլորի մոտ անխտիր ստեղծել են վախի մթնոլորտ»,- պնդել է մեր աղբյուրը` մանրամասնելով, որ տեղի ունեցածը հրամանատարության կողմից անհավասար պայմաններ ստեղծելու, սպայական ցածր խստապահանջության, արտոնություններ տալու արդյունք է։

Ըստ տեղեկության, դեպքից հետո, երկար ժամանակ, զինվորներից մեկը եղել է ցնցումների մեջ, անգամ չի կարողացել քայլել։ Տուժած զինծառայողները տեղափոխվել են զորամասի բուժկետ, որտեղ բժիշկն ասել է, որ  «ամեն ինչ կարգին է»։

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նման բան չի եղել: Պարոն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում նաեւ տեղադրվել են տեսանյութեր, որտեղ իբրեւ ծեծված զինվորների ծնողները հերքում են այդ տեղեկությունները:

Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Donnerstag, 2. Januar 2020

Նույն աղբյուրի պնդմամբ, զինվորներն այդ զորամաս էին տեղափոխվել Էջմիածնից, քանի որ Էջմիածնում տեղակայված զորամասերից մեկից, որտեղ հաստիքներ էին կրճատվել: Այդ զորամասից այլ զորամասեր տեղափոխված զինվորների ծնողները դիմել են պաշտպանության նախարարության թեժ գիծ՝ տեղափոխումները համարելով անհիմն։ Ծնողները մտավախություններ ունեին, որ մեկուկես տարի նույն վայրում ծառայած, ընկերների հետ կապված զինվորի համար տեղափոխելը կառաջացնի բարոյահոգեբանական ընկճված վիճակ։ ՊՆ-ից ծնողներն իրենց ակնկալած պատասխանը չեն ստացել:

Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Donnerstag, 2. Januar 2020

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031