Լրահոս
Օրվա լրահոսը

Կարդացեք ու թե կարող եք, փորձեք չզրկվել վարորդական իրավունքից

Հունվար 02,2020 21:17

Հարգելի պարոն վարչապետ, «քաղաքացու օրվա» վիետնամցու դեմքով հայերի հոլովակները ձեր էջից չէին իջնում շաբաթներ շարունակ, Բրեգովիչի 2 ժամանոց գաստռոլի մասին ձեր էջում գովազդում էիք մոտ 1 ամիս: Իսկ որ երեկվանից ճանապարհատրանսպորտային երթևեկության տուգանքների նոր կանոնակարգ է գործում ու դա գործելու է էնքան, մինչև բոլորս զրկվենք վարորդական իրավունքներից ու գանք կառավարության շենքի մոտ «վույ-վույ-վույ աման-աման» անենք, ինչպես կասեր ստԱԺավոր Արարատ-Արմենիա Միրզոյանը, ձեր էջում քար լռություն է:

Տիկնայք և պարոնայք վարորդներ, կարդացեք ու թե կարող եք, փորձեք չզրկվել վարորդական իրավունքից:

Ի դեպ, էս համակարգի ընտիրությունը կամ խոցելիությունը կերևա 2-3 ամսից, այնպես որ հիմա դեռ անգիր արեք տուգանքների տեսակները:

Բալային համակարգը համառոտ:

1.Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը դիտավորությամբ փակելը` 25.000 դրամ և 2 տուգանային միավոր:

2.Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը` 25.000 դրամ և 3 տուգանային միավոր:

3.Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը` 10.000 դրամ 1 տուգանային միավոր

4.Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:

5.Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:

6.Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:

7.Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունը սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:

8.Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը` 20.000 դրամ և 2 տուգանային միավոր:

9.Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով` 20.000 և 2 տուգանային միավոր:

10.Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը` 25.000 դրամ և 2 տուգանային միավոր:

11.Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:

12.Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը`առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:

13.Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք կամ «Հաշմանդամներ» ճանապարհային նշանով (ցուցանակով) կահավորված վայրում «Հաշմանդամ» ճանաչման նշանով չկահավորված տրանսպորտային միջոցը կանգնեցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:

14.Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 15.000 դրամ և 1 տուգանային միավոր:

15.Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 և 2 տուգանային միավոր:

16.Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20.000 դրամ և 2 տուգանային միավոր:

17.Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 դրամ և 3 տուգանային միավոր:

18.Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 դրամ և 4 տուգանային միավոր:

19.Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն` առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամ և 2 տուգանային միավոր:

20.Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից վեցերորդ հինգերորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 և 4 տուգանային միավոր:

Բալային համակարգի համառոտ նկարագրությունը՝ Արթուր Մուրադյանի կողմից:

 

Ռուբեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

«Արմենիա» ՀԸ նախկին գլխավոր պրոդյուսեր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Շատ հետաքրքիր է՝ ինչի հետ չի համաձայն սույն հարգարժան պարոնը:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031