Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը շարունակում է մնալ կոռումպացված երկիր. Transparency International

Հունվար 23,2020 18:25

Միջազգային Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որում Ադրբեջանը շարունակում է մնալ կոռումպացված երկիր: Այս մասին գրում է Turan-ը:

Հետազոտության մեջ երևում է, որ Ադրբեջանը, չնայած նախորդ տարվա համեմատությամբ բարելավել է իր ցուցանիշը, բայց շարունակում է մնալ կոռումպացված երկրների շարքում՝ 30 միավորով զբաղեցնելով 126-րդ հորիզոնականը:

Հարկ է նշել, որ տարածաշրջանի երկրների ամենացածր դիրքերում հենց Ադրբեջանն է. Վրաստանը 44-րդ տեղում է (56 միավոր), Հայաստանը՝ 77-րդ հորիզոնականում (42 միավոր):

Վարկանիշային աղյուսակում, ընդհանուր առմամբ տեղ է գտել 180 երկիր:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031