Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը. Հրայր Թովմասյանի պաշտպան

Հունվար 30,2020 10:10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հունվարի 29-ին Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրով ՍԴ նախագահի դեմ հարուցված մեղադրանքը մանրամասնող հաղորդումը եւ գրառել. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»:

Կատարվածին արձագանքել է Հրայր Թովմասյանի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը՝ գրելով. «Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։ Սահմանադրական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։ Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Նախկին գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւնները որքան հեշտօրէն տեղի տուին, ենթարկուեցան փողոցայինների կամքին, իրենց դիրքերը լքեցին ու փախան, եւ ահա հիմա ել՝ Սահմանադրական Դատարանը ստիպուած է պահելու Հայոց Պետութեան պաշտպանութեան վերջին պոստը, ծայրագոյն խրամատը:

    Թէ որ այս յարգարժան դատաւորի տեղի լինէի, կը հրաժարէի, յայտարարելով թէ՝ «Սերժ Սարգսյանը ճիշդ էր։ Ես սխալվեցի» :

    Թող երկիր սաղ քանդուի, որպէսզի թերեւս «ժողովուրդին» խելքը գլուխը գայ: Փլատակներին վրայ սկզբից նորը կը կառուցուի, ոչինչ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031