Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով հողի վրա ապրում է, նա է տերը: Մեր պետական սահմանները նվազագույնը մնալու են այսօրվա դիրքով». Վիտալի Բալասանյան

Մարտ 03,2020 12:10 Share

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Միջնավան և Ծաղկաբերդ համայնքների ընտրողներին։ Այստեղ հիմնական խոսողի դերում ընտրողներն էին, որոնք ունեն կուտակված բազմաթիվ խնդիրներ և դիմում են Վիտալի Բալասանյանին՝ խոստում ստանալով, որ ընտրվելու դեպում լուծելու է դրանք:

«Մենք ունենք անծայրածիր հողեր, բայց դրանք խլել են մեզանից»,- ասաց գյուղացիներից մեկը: «Եթե անասուն չենք պահելու, հող չենք մշակելու, մեր երեխաներն այստեղ չեն մեծանալու, ինչպե՞ս պահենք սահմանը»,- դժգոհում էր մեկ ուրիշը: «Տղաս ամուսնացել է և առանձին է ապրում, բայց մի սանտիմետր հող չունի: Դիմում ենք վերևներին, ասում են՝ վարձակալել են հարյուր տարով: 60 տարեկան մարդը 100 տարով ինչպե՞ս է վարձակալել»,- ասում էր երրորդը: Սրանով, սակայն, խնդիրները չեն սպառվում. Մանկապարտեզի հարց, ջրի հարց, որոնք բոլորն էլ արդիական են:

Երիտասարդ ընտրողներից մեկն էլ ասաց, որ իրենց մտահոգող առաջնային խնդիրը Արցախի հարցն է, մյուսները կլուծվեն հերթականությամբ և հարցրեց. «Որպես գեներալ, ուզում եմ լսել Արցախյան հարցի լուծման ձեր տեսլականը»:

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը պատասխանեց այս և մյուս բոլոր հարցերին և ասաց, որ իր նախընտրական ծրագրերն ուսումնասիրելուց հետո կարող են հստակ տեսնել Արցախն ապագայում:

«Ով հողի վրա ապրում է, նա է տերը: Մեր պետական սահմանները նվազագույնը մնալու են այսօրվա դիրքով»,- ասաց նախագահի թեկնածուն:

Վիտալի Բալասանյանի գրասենյակի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031