Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորի քաղաքապետ. «Հյուրանոցների ամրագրումների չեղարկումը համատարած չէ». «Հայկական ժամանակ»

Մարտ 03,2020 13:37

Նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված 32 քաղաքացիները գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Այն, հիշեցնենք որպես նվիրատվություն Մաքսային ծառայության նախկին պետի ընտանիքի կողմից փոխանցվել էր Հայաստանի Հանրապետությանը եւ մինչ այս պահը չէր գործում։ Այս տեղեկությունից հետո շատերը նշում էին, թե մարդկանց մոտ խուճապ է առաջացել, եւ քաղաքացիներ չեղարկում են իրենց ծաղկաձորյան հանգիստը։

«Մուլտի ռեստ հաուս» հյուրանոցից ՀԺ-ին ասացին, որ կորոնավիրուսով պայմանավորված իրենք երեկ ունեցել են շուրջ 20-ից 30 տոկոսի չափով ամրագրումների չեղարկում։

«Ռոսիա» հյուրանոցում եւս երեկ չեղարկումներ են եղել՝ 2-3 հատ, սակայն հյուրանոցի աշխատակիցը մեզ ասաց, որ դա կապված է ոչ թե կորոնավիրուսի հետ, այլ նրանց վատառողջ լինելով կամ այլ խնդրով։

Մեկ այլ հյուրանոցից՝ «Ալյասկա ռեզորթ»-ից նշեցին, որ այս պահի դրությամբ դեռ որեւէ ամրագրում չի չեղարկվել եւ նրանց վրա այս ամենն ազդեցություն չի ունեցել։

«Թեղենիս Հոլիդեյ» հյուրանոցում եւս չեղարկումներ չեն եղել, եւ հյուրանոցը շարունակում է առանց խնդիրների աշխատել։

Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներից՝ «Մարիոթ»-ից խուսափեցին տեղեկություն հայտնել ամրագրումների չեղարկման վերաբերյալ:

Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հյուրանոցների ամրագրումների չեղարկումը համատարած չէ։

Հարցին՝ համայնքի այցելությունների վրա հնարավո՞ր է սա անդրադառնա եւ համայնքի եկամուտները նվազեն սրա պատճառով, Հարությունյանը պատասխանեց. «Եկամուտները պակասեն- չպակասեն՝ դա երկրորդական է, թե՛ մեզ, թե՛ հյուրանոցների եւ թե՛ տնտեսվարողների համար։ Մեր ժողովուրդն է։ Եթե այսօր մեր հայրենակիցները պետք է այդ դրության մեջ լինեն, մենք պետք է նրանց կողքը կանգնած լինենք։ Բոլորն ըմբռնումով են մոտենում»։

Անդրադառնալով հարցին, թե բողոքներ չե՞ն ստացել, համայնքապետը պատասխանեց. «Բողոք-դժգոհություններ եղել են, բայց մարդիկ կան, ովքեր գրագետ են մոտենում հարցին եւ հասկանում են, թե որն է խնդիրը…»։

Հարությունյանը տեղեկացրեց, որ «Գոլղեն Փելես»-ը Ծաղկաձորից 2.5 կիլոմետր հեռու է գտնվում, ամբողջությամբ ոստիկաններով շրջափակված է՝ ոչ մուտք կա, ոչ ելք։ «Մարդիկ այնտեղ նորմալ կարողանում են եւ Ինտերնետից օգտվել, ե՛ւ կաբելային հեռուստատեսությունից։ Համարեք ես եմ կամ դուք եք այնտեղ»,- եզրափակեց նա։                                            .

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031