Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանվել Գրիգորյանը 2 անգամ մտավ մեր տուն ու պապուս ասեց. խելոք մնացեք, թե չէ Պողոսյաններիդ առանց որդի կթողնեմ»․ Էդուարդ Պողոսյան (Տեսանյութ). «Ա1+»

Մարտ 04,2020 23:55

25 տարի առաջ հրազենային կրակոցից մահացած Մհեր Պողոսյանի որդին, տուժողի իրավահաջորդ ճանաչված Էդուարդ Պողոսյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես  են երկու տղամարդ նրան և իր ազգակցին հետևում, հետո մոտենում  և հարվածում, սակայն նրանց հաջողվում է փախչել՝ մտնելով ազգակցի տուն:

Էդուարդ Պողոսյանը համոզված է, որ իր հանդեպ հետապնդումները կապված են 25 տարի անց գործի վերաբացման հետ: Նրա համոզմամբ, այս ձևով փորձում են վախեցնել իրեն:

Տեղեկացնենք՝ որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում մի քանի ամիս է ընթանում է 25 տարի առաջ հրազենային կրակոցից մահացած Մհեր Պողոսյանի գործով նիստը՝ զինդատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքի հիման վրա:

Նախկին Աժ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, ով ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, սույն գործով  1994 թվականին դատապարտվել  է մեկ տարվա ազատազրկման, սակայն պատիժը կրել է 3 ամիս:

«Ես փոքր երեխա էի, Մանվել Գրիգորյանը երկու անգամ մտավ մեր տուն և պապուս ասեց․ էս թեման  մեր ձևով ենք փակելու, խելոք մնացեք, թե չէ ձեր Պողոսյաններիդ առանց որդի կթողնեմ։ Դրանից հետո պապիս ասեց մամայիս, որ վտանգավոր է ձեր այստեղ մնալը, լքեք երկիրը և մենք գնացինք Ռուսաստան»,- պատմում է Էդուարդ Պողոսյանը:

«Թավշյա հեղափոխությունից  հետո ես այս գործով զբաղվում եմ ու ամեն անգամ գալիս եմ Հայաստան: 2019 թվականին հերթական նիստը պետք է լիներ, ես բարեկամիս հետ քայլում էի և լսեցի հետևիցս ձայն, որ ասեց․ ոնց որ հանգիստ չես ուզում նստես տեղդ և խփեցին ինձ: Ես նկատեցի, որ նրանցից մեկի ձեռքին դանակ կա: Ես այս ամեն ինչը կապում եմ այս գործի հետ, ում պիտի ինչ անեի, երկար ժամանակ չեմ եղել Հայաստանում:  Հիմա իրենք լուրեր են տարածում, որ ինձ 250 հազար դոլար գումար են տվել, որ այս թեման փակեմ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031