Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Դոյդոյան. «Սա լուրջ սպառնալիք է լրագրողական աղբյուրների համար». «Հրապարակ»

Մարտ 05,2020 11:40

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածությանը վերաբերող մեր հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործը բացասաբար է ազդում մամուլի ազատության վրա՝ կարծում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։ Հիշեցնենք, որ մեր հրապարակումից հետո քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ աշխատակից Սերոբ Հարությունյանին, որը մեր հրապարակման հետ որեւէ կապ չունի։ Նրան ՀՔԾ-ն մեղադրում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ծառայության շահերին հակառակ գործելու մեջ։

Դոյդոյանն ասում է, որ հարուցված գործը պարզապես նախազգուշացում է մարդկանց, որ եթե փորձեն լրատվամիջոցին տեղեկություն տրամադրել, կհայտնվեն մեղադրյալի կարգավիճակում։ «Շատ բացասական եմ ընդունել այդ տեղեկությունը՝ մի քանի պատճառներով. սա լուրջ սպառնալիք է լրագրողական աղբյուրների համար եւ զանգ այն մասին, որ մի վստահեք լրատվամիջոցին, որովհետեւ վաղը դուք կարող եք հայտնվել քրեական գործերում՝ որպես մեղադրյալ, կասկածյալ եւ այլն։ Սա ուղղակիորեն սպառնում է լրատվամիջոցների գաղտնի աղբյուրների պաշտպանվածությանը։ Սա լուրջ բացասական կանխարգելիչ ազդեցություն է ունենալու եւ, ինչպես Եվրոպական դատարանն է ասում, ունենալու է սառեցնող ազդեցություն մամուլի ազատության վրա, որովհետեւ եթե չկա տեղեկատվության գաղտնի աղբյուր, ապա չկա եւ չի կարող լինել մամուլի ազատություն։ Մամուլի ամենալուրջ հոդվածները միշտ հենվում են տեղեկատվության գաղտնի աղբյուրի վրա»։

 Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031