Լրահոս
Օրվա լրահոսը

«Տո գայլերի՛ ոհմակ, տղա չե՞ք, один-один կանգնեիք զարկեիք, ասեիք՝ տղայի կռիվ եք արել». ՊՆ փոխգնդապետի հայրը հոսպիտալի մոտ բողոքի ցույց է անում

Մարտ 07,2020 13:14

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր Եղեգնաձոր քաղաքում նախորդ տարի դաժան ծեծի ենթարկված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին 1,5 մլն գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Այսօր փոխգնդապետի հարազատները «Մուրացան» զինվորական հոսպիտալի դիմաց բողոքի ցույց էին իրականացնում՝ դատարանի կայացրած որոշման դեմ։

Հիշեցնենք, որ սա այն դեպքն է, որի հետ կապված հրաժարական տվեց Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը:

Արամ Մխիթարյանը շուրջ 6 ամիս է՝ կոմայի մեջ է։

Փոխգնդապետի հայրն ասաց, որ իր երեխան մութ ու ցուրտ տարիներին գնացել սովորել է Լենինգրադում, որ գա Հայաստան ու հայրենիքը պաշտպանի, բայց նրան հայրենիքում ծեծել, գցել են. «Հալալ է ձեր կերած կաթին, որ դու կարողացար սպային ջարդողին ազատել: Որ քո որդու հետ լիներ, դու այդպես կանեի՞ր, կազատեի՞ր: Արմե՛ն Դանիելյան, դիմում եմ քեզ, քանի շուտ է, ուշքի արի: Եթե հանկարծ իմ պահանջը չկատարվավ, կդիմեմ ՄԻԵԴ, ԵԽ, օվկիանոսից այն կողմ՝ լիազոր դեսպանի միջոցով: Եթե իմ պահանջը չկատարվավ, ես էլ ո՛չ մի բանի էլ չեմ հավատա՝ ո՛չ պետությանը, ոչ բանակին: Ես մեջը այնպիսի բան կդնեմ, որ ըդոր ձենը հետո կիմանաք: Դու՛, պարո՛ն դատավոր, ուշքի՛ արի: Ժողովրդին ես եմ խնդրել, որ այսօր չգան: Եթե իմ պահանջը չկատարվավ, գնալու ենք կառավարության շենքի մոտ ու այնպիսի փաստեր կներկայացնեմ պարոն Փաշինյանին, որ ինքը կզարհուրե, քանզի իր տղան էլ է բանակում: Ու հետո կնայենք՝ ում մերը տղա կբերե»:

Փոխգնդապետի հայրը հունից դուրս էր եկել, բորբոքված էր. «6 ամիս է՝ այս պատերի տակ եմ, շները բիլա կճանչեն ինձի, իսկ էդ ճիվաղները… շունը որ շուն է, խմած մարդուն մոտիկ չի էրթա: Տո գայլերի՛ ոհմակ, տղա չե՞ք, один-один կանգնեիք զարկեիք, ասեիք՝ տղայի կռիվ եք արել: Գայլի ոհմակով հարձակվել եք, ջարդել եք սպաներին, ախր ամոթ է, դուք տղա՞ եք, պիտի պարծենաք, թե աֆիցե՞ր եք ծեծել, քթներից կբերեմ, սաղ աշխարհը կխառնեմ իրար, խայտառակ կենեմ: Ոհմակ եք դուք, տղա չեք, որ один-один գաք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031