Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքը լավ չեք ճանաչում, սյունեցուն լավ չեք ճանաչում, եթե հավաքեք ասեք «այո» քվեարկեք, միգուցե թարս անեն». Հունան Պողոսյան

Մարտ 10,2020 11:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ «այո»-ի քարոզարշավ է անցկացնում Ագարակում: Հավաքի ժամանակ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն էլ էր ներկա: Հարցին, թե ինչպե՞ս եք մարզի բնակիչների համոզելու, որ «այո» քվեարկեն, պատասխանեց. «Համոզելու խնդիր չկա, մարդիկ «այո» են քվեարկելու, ես էլ քարոզարշավի չեմ մասնակցում: Աշխատանքային հանդիպում է Ագարակի կոմբինատի աշխատակիցների հետ: Շաբաթական մեկ-երկու անգամ հանդիպում ենք, առավել եւս, որ խնդրահարույց հարցեր ունենք, ընթացքը փորձում ենք լուծել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այս օրերին լուրեր կան, որ մարզպետները հավաքում են բնակիչներին ու հորդորում «այո»-ի համար ձայներ հավաքել, դուք հավաքե՞լ եք՝ Հունան Պողոսյանը պատասխանեց. «Խնդրեմ, մեկին հարցրեք՝ մարզպետը հրահանգավորե՞լ է կամ հավաքե՞լ է: Իհարկե, չէ, դրա անհրաժեշտությունը չկա, հավատացեք»: Ըստ նրա, «այո»-ն կկարողանա անհրաժեշտ ձայները հավաքել. «Սյունիքը լավ չեք ճանաչում, սյունեցուն լավ չեք ճանաչում, եթե հավաքեք ասեք, միգուցե թարս անեն»:

Հավաքված ագարակցիները վստահեցնում էին, որ «այո»- արդեն հաղթածի հաշիվ է, իսկ այն մտավախություններին, որ իշխանությունները անօրինական միջամտություններ կարող են անել, նրանցից մեկը պատասխանեց. «Դա էլ կլինի, հո մի դարպասանի ֆուտբոլ չի, որ մենակ մի պիտի էդ դարպասի վրա գնդակ տշեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031