Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԽ հանձնաժողովի անդամի կողմից այսպիսի բովանդակությամբ տեքստերի տարածումը կունենա համապատասխան արձագանք Հանրային խորհրդի կողմից. հայտարարություն

Մարտ 10,2020 15:19

Երևան, 10.03.2020 ՀՀ Հանրային խորհրդի գրասենյակն ու ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը վաղ առավոտից ստանում են հարցումներ՝ ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյանի` ֆեյսբուքյան էջում արված գրառման վերաբերյալ:

Հանրային խորհուրդը դատապարտում է բռնությունն արդարացնող կոչերը և պաշտոնապես հայտնում, որ ՀԽ անդամների և/կամ հանձնաժողովների անդամների որևէ հայտարարություն, կոչ, ուղերձ, գրառում կամ կարծիք չի կարող վերագրվել Հանրային խորհրդին, քանի դեռ տվյալ հայտարարությունը չի հաստատվել խորհրդի կամ հանձնաժողովի նիստում և չի արտահայտում բացարձակ մեծամասնության կարծիքն ու մոտեցումները:

Այնուհանդերձ, ՀԽ հանձնաժողովի անդամի կողմից այսպիսի բովանդակությամբ տեքստերի տարածումը կունենա համապատասխան արձագանք Հանրային խորհրդի կողմից և հաշվի առնելով Ա. Միրզոյանի՝ որպես ՀԽ անդամակցող անձի՝ իրավական նորմերին և էթիկական մի շարք սկզբունքներին հակասող հանրային անընդունելի վարքի դրսևորումը, ՀԽ առաջիկա նիստում պարտադիր քննարկման կդրվի հանձնաժողովում նրա հետագա անդամակցության հարցը:

Լրատվամիջոցների մեր գործընկերներից ակնկալում ենք համագործակցություն՝ ՀԽ անդամների և ՀԽ հանձնաժողովների և ենթահանձնաժողովների մի քանի հարյուր անդամների անձնական կարծիքները ներկայացնելիս ՀՀ Հանրային խորհուրդը վկայակոչելուց զերծ մնալու հարցում: Որևէ իրադարձության, խնդրի, հարցի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում կարող է հրապարակվել բացառապես պաշտոնական աղբյուրներով՝ publiccouncil.am կայք և ՀԽ ֆեյսբուքյան էջ: ՀԽ գրասենյակը մշտապես հասանելի է բաց աղբյուրներով հրապարակված կապի բոլոր միջոցներով և պատրաստակամ է հնարավորինս սեղմ ժամկետում արձագանքել լրագրողների հարցերին, ըստ անհրաժեշտության՝ տալ մեկնաբանություններ:

ՀՀ Հանրային խորհրդի հանրային կապերի և հաղորդակցության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031