Լրահոս
Օրվա լրահոսը

Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին նշանակում է՝ այս զորավարժությունները նպատակ են ունեցել նաև ստուգել հակառակորդի զգոնությունը, ուժ ցուցադրել․ «168 ժամ»

Մարտ 14,2020 10:56 Share

«Զորավարժությունները կրում էին պլանային բնույթ, այսինքն՝ կոնկրետ ռազմական վտանգ չէին պարունակում: Սակայն դրանք, բացի ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելու, ԶՈՒ-ն նոր մակարդակի բարձրացնելու նպատակից, միտված են լինում ուժի ցուցադրությանը՝ հակառակորդին ճնշելու նպատակով:

Սրան զուգահեռ՝ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին նշանակում է, որ բացի պլանային բնույթից, այս զորավարժություններն իսկապես նպատակ են ունեցել նաև ստուգել հակառակորդի զգոնությունը, ուժ ցուցադրել, ճնշել՝ հետագայում բանակցություններում հնարավոր օգուտներ ստանալու նպատակով»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին գրանցված միջադեպերին և Ադրբեջանի կազմակերպած զորավարժություններին:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել