Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԿ-ն լայնածավալ իրազեկման աշխատանքներ է սկսել բնակչության շրջանում կորոնավիրուսից պաշտպանվելու և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ

Մարտ 17,2020 23:35

Արցախի ժողովրդավարական կուսակցության նախընտրական շտաբում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել է նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով կուսակցության կողմից նախընտրական քարոզչության այլընտրանքային եղանակների կիրառումը:

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու և կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի առաջարկով վերանայվել են առաջիկա օրերին հանրապետության շրջաններում և մայրաքաղաքում մարդաշատ հավաքներ անցկացնելու ծրագրերը և որոշվել է քարոզչական աշխատանքները ամբողջությամբ տեղափոխել առցանց և մեդիա տիրույթ՝ օգտագործելով սոցիալական ցանցերի, ռադիո և հեռուստատեսային քարոզչության միջոցները: ԱԺԿ Կենտրոնական նախընտրական շտաբում գործարկվելու է հատուկ գիծ՝ կուսակցության նախընտրական ծրագրի վերաբերյալ քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Առաջարկվել է «Ժողովրդավարություն» խորհրդարանական խմբակցությանը խորհրդակցություններ նախաձեռնել Հանրապետության նախագահի և գործադիր իշխանության պատասխանատու գերատեսչությունների հետ հանրապետությունում պարենային անվտանգության իրավիճակի, դեղորայքային ապահովվածության վերաբերյալ: Կուսակցությունը տեղական կառույցների միջոցներով լայնածավալ իրազեկման աշխատանքներ է սկսել բնակչության շրջանում կորոնավիրուսից պաշտպանվելու և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ:

Արցախի ժողովրդավարական կուսակցության

Կենտրոնական նախընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031