Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարիին չի բավարարում այն, որ ՄԻԵԴ-ում քննության առարկա չի դարձել իր կողմից արված՝ կալանավայրերում կտտանքների ենթարկվելու մասին հայտարարությունը․ «Ա1+»

Ապրիլ 04,2020 14:02

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտի 26-ին բավարարել է ակտիվիստ Վարդգես Գասպարիի դիմումը՝ վճռելով, որ խախտվել է վերջինիս արդար դատաքննության իրավունքը։

Նշենք, որ Վարդգես Գասպարին 2008թ. նոյեմբերի 10-ին, դատավոր Արշակ Պետրոսյանի կայացրած վճռով դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման՝ 2008թ. մարտի 1-ի առավոտյան իշխանության ներկայացուցչի (ոստիկանների) նկատմամբ բռնություն գործադրելու համար: Այժմ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է Վարդգես Գասպարիին վճարել 5500 եվրո որպես բարոյական վնասի հատուցում և 350 եվրո որպես փոխհատուցում արված դատական ծախսերի համար:

«Ա1+»-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին մանրամասնեց, որ բողոքը վերաբերում էր արդար դատաքննության իրավունքին, քանի որ պաշտպանական կողմին չէր թույլատրվել վկաներին հարցաքննել։

«Մեր վկաների վկայությունը ապացուցում էր, որ ոստիկանության տված վկայությունները արժանավահատ չեն։ Չնայած մենք՝ իրենց վկայությունների կեղծ լինելը հիմնավորել էինք։ Բացի այդ այն փաստաթղթերը, որոնք իմ անունից ստորագրված էին, մենք պահանջել էինք, որպեսզի դրանք փորձագիտության ենթարկվեն՝ ապացուցելու համար, որ դրանք իմ ստորագրությունները չեն եղել՝ կեղծված են»,-նշեց Վարդգես Գասպարին՝ հավելելով, որ Ստրասբուրգ փորձաքննության են ուղարկել, որտեղից եզրակացություն են ստացել, որ իր ստորագրությունը չէ՝ կեղծված է, սակայն տեղական դատարանը չի ընդունել դա և չի կցել գործին։

Վարդգես Գասպարին պնդում է, որ իշխանությունները կոպիտ խախտումներ էին արել, գործն «առաջ բրդել» ու վճիռ կայացրել։

«Սա գիտակցաբար արված դատական խախտում էր, բայց իրենք դրա մասին չէին էլ մտածում, որովհետև այլ միջոցներով էին փորձում հարցը լուծել, ընդհուպ՝ չթողնելով, որ գործը ՄԻԵԴ հասնի։ Որևէ ապօրինության դեմ կանգ չառնելով, այդ գործն իրենք առաջ տարան, սկսած ամենաստորադաս չինովնիկից մինչև ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանի»,- ընդգծեց Վարդգես Գասպարին։

Նա հավելեց՝ ինքը նյութական վնասի փոխհատուցում չի ստացել, չէ՞ որ ազատազրկման ժամանակ եղել է առևտրաինժեներական հիմնարկի տնօրեն, և հիմնարկը տուժել է։ Նա ենթադրում է, թե այդ վճիռը պետք է կրկին քննվի տեղական դատարաններում և նյութական վնասի փոխհատուցում լինի։

Պարոն Գասպարին անպայման կդիմի դատարան, բայց դեռ ժամանակ նշել չի կարող։ Ասաց, որ այս ընթացքում, երբ կորոնավիրուսը մեծ տարածում ունի, դրա մասին մտածելու ժամանակը չէ։

Վարդգես Գասպարիին չի բավարարում նաև այն, որ ՄԻԵԴ-ում քննության առարկա չի դարձել իր կողմից արված հայտարարությունները, որ կալանավայրերում կտտանքների է ենթարկվում թե՛ ինքը, թե՛ այլք:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930