Ցանկանում եմ փաստել.
1.Ժողովրդի կողմից, իրավամբ, քվե ստացած իշխանության հետ պայմանով, ուլտիմատումով, շանտաժով, բռնության կոչերով չեն խոսում:
2.Անկախ իշխանավորի տարիքային, մասնագիտական ցենզից, վերջինս ներկայացնում է պետական կառավարման տվյալ ոլորտը՝ պետական զինանշանով, դրոշով և իր ոլորտում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, ուստի վիրավորելով, հայհոյելով՝ անուղղակի վիրավորում ու հայհոյում են պետությանը:
3.Երկրում տիրող ամենի իրավական պատասխանատուն իշխանությունն է, անկախ նրանից դա հասարակության մի մասի քիմքին հաճելի է, թե՝ ոչ: Ավելին, ատելության, բռնության կոչերը տոտալ ձևով ենթակա է պետական լիազոր մարմինների կողմից անհապաղ արմատախիլ արվելու:
Կարդացեք նաև
Եթե չես հարգում քո կողմից ընտրած իշխանավորին, վաղը պարտադրված ես լինելու ընդունել օտարի կողմից նշանակվածին:
Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Փաստաբան


















































