Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրիայի ժողովուրդը գնահատում է, որ հայերն այս դժվար իրավիճակում իրենց կողքին են». ՀՀ մարդասիրական առաքելություն իրականացնող սակրավորները մինչ այսօր ականազերծել են 152,738 քմ. տարածք

Մայիս 05,2020 14:49 Share

ՀՀ մարդասիրական առաքելություն իրականացնող 4-րդ խմբի սակրավորներն ապրիլին ականազերծել են 5041 քառակուսի մետր ականապատ տարածք, որի ժամանակ հայտնաբերվել է 16 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ:

Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 152,738 քառակուսի մետր: 4-րդ խմբի բժիշկներն ապրիլին կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված բուժօգնություն է ցուցաբերել թվով 144 տեղաբնակների:

Այսպիսով, ՀՀ մարդասիրական խումբը 2019 թվականի փետրվարից մինչև այսօր ցուցաբերել է ընդհանուր 12035 հիվանդներին բուժօգնություն:


Այս ժամանակահատվածում Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել են բժշկական պարագաներ և մեծ քանակությամբ դեղորայք: Ինչպես նաև՝ ՊՈԱԿ փորձագիտական կենտրոնի կողմից ուղարկված մարդասիրական օգնության մի մասը տրվել է Հայ համայնքին պատկանող մանկատանը:

Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ ապրիլի 12-ին ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատություններին փոխանցել է բժշկական պարագաներ։ Բժշկական կենտրոնների ղեկավարներն իրենց երախտագիտություն են հայտնել հայ բժիշկներին տրամադրված բժշկական պարագաների և ցուցաբերվող ամենօրյա օժանդակության համար։ Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, նվիրական աշխատանքը, մասնագիտական բարձր հատկանիշները, ոչ միայն պատերազմի հետևանքով տուժածներին բուժօգնության ցուցաբերումը, այլև՝ համատեղ ուժերով ցանկացած տեսակի վտանգի դեմ պայքարելու պատրաստակամությունը։

Գեներալը նշել է, որ հայ գործընկերները հավատարիմ են մարդասիրության վեհ սկզբունքներին և ամեն օր պրոֆեսիոնալ մոտեցմամբ օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Սիրիայի ժողովուրդը գնահատում է, որ հայերն այս դժվար իրավիճակում իրենց կողքին են։

Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ մարդասիրական խմբին, Հալեպում ՀՀ հյուպատոսությանը և իշխանություններին մշտական աջակցության համար։

Միևնույն ժամանակ, ապրիլի 19-ին Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑ-ին և Հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հավաքված նվերները:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031