Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն դեպքով վարույթ չենք կարող սկսել». ՏՄՊՊՀ-ն՝ կորոնավիրուսի ճգնաժամում աճող գների մասին

Մայիս 25,2020 11:49

Կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակում ամենաքննարկվող հարցերից էին շուկայում որոշ տնտեսվարողների մասին գերիշխող դիրքի վերաբերյալ ահազանգերը: Այս մասին ԱԺ լսումների ընթացքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019թ.-ի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ այսօր փաստեց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: Նա նշեց՝ պարբերաբար հարցադրումներ էին հնչում, թե արդյոք գների բարձրացումը պատժելի՞ է օրենքով, ՏՄՊՊՀ-ն նման դեպքերում ունի՞ անելիք, թե՞ ոչ:

«Այո, հանձնաժողովն ունի լիազորություն, եթե տնտեսվարող սուբյեկտն ունի շուկայական իշխանություն կամ գերիշխող դիրք: Բարդությունն այն է, որ ամեն գնի բարձրացման պարագայում միանգամից վարույթ չենք կարող սկսել, պետք է տեղորոշենք նախեւառաջ»,-նկատեց հանձնաժողովի նախագահը:

Ապա նա հայտնեց, որ 2019թ.-ին գերիշխող դիրքի չարաշահման 28 դեպքով վարույթներ են սկսվել, մինչդեռ նախորդ տարիներին դրանց թիվը 3-5 է եղել. «Կարծում եմ՝ այս տարի այդ դեպքերով վարույթներն ավելի շատ կլինեն, որովհետեւ հանձնաժողովը հմտություններ է ձեռք բերում եւ ժամանակի ընթացքում դրանք սկսում կիրառել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031