Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենակարևորը օրենքի առջև բոլորի հավասարությունը ապահովելն է». Արայիկ Հարությունյանը ոստիկանության անձնակազմին ներկայացրել է նորանշանակ ոստիկանապետին

Մայիս 26,2020 17:31

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր`մայիսի 26-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն և անձնակազմին ներկայացրել է նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանին:

Նախագահ Հարությունյանի հրամանագրերի համաձայն` գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, իսկ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնում` ազատվելով ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն Արցախի Հանրապետության ոստիկանության պետ٫ ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ փոփոխությունը կապված է հանրության նոր պահանջների և սպասելիքների հետ:

«Ոստիկանությունը լինելու է իմ ուշադրության կենտրոնում և ոչինչ չենք խնայելու համակարգի զարգացման, համակարգի ծառայողների սոցիալական վիճակի բարելավման և ամենակարևորը` համակարգի ծառայողների` հասարակության մեջ դերի բարձրացման ուղղությամբ: Ամենակարևորը օրենքի առջև բոլորի հավասարությունը ապահովելն է»,- իր խոսքում շեշտել է նախագահը:

Լևոն Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության ծառայողներին համատեղ աշխատանքի համար, իսկ նորանշանակ ոստիկանապետին մաղթել է հաջողություններ: Նա նշել է, որ մեկ տարվա գործունեության ընթացքում արվել է ամեն բան ոստիկանության առջև դրված խնդիրները իրականացնելու համար:

Ոստիկանության նորանշանակ պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը շնորհակալություն է հայտնել նախագահին բարձր վստահության համար:

Աշոտ Հակոբջանյանի առաջին հրամանով Լևոն Մնացականյանն օրենքի և օրինականության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության գործում զգալի ներդրում ունենալու համար պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով:

Արցախի Հանրապետության ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031