Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. Լանզարոտեի կոնվենցիան մանկապղծության դեմ պայքարի կոնվենցիա է

Մայիս 31,2020 15:15

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ Լանզարոտեի կոնվենցիային։ 

«Կարելի էր սպասել, որ որոշ շրջանակներ այս կոնվենցիայի հետ կապված առնվազն պետք է մտահոգություն հայտնեին։ Դրանից մի մասն էլ մանիպուլացներ մեր հասարակությանը՝ կապված կոնվենցիայի հետ, և ըստ էության, տանել մի ուղղությամբ, թե սա վերաբերվում է բացառապես կրթությանը, ինչ-որ տարաբնույթ ուժերի հետ դավադրության արդյունքում մեր երեխաներին այս կամ այն կրթությունն են տալու, որը մեզ համար անընդունելի է։ Դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Ասեմ ավելին՝ կոնվենցիան, ըստ էության, մանկապղծության դեմ պայքարի կոնվենցիա է, որի 50 հոդվածներից 49-ը որևէ առնչություն չունեն կրթությանը և նախատեսված են խստացնելու պայքարը մանկապիղծների դեմ և պաշտպանելու մեր երեխաներին մանկապղծությունից»,- ասաց նա։ 

Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ կոնվենցիայի ընդամենը մեկ հոդվածն է վերաբերում կրթությանը. «Այս կոնվենցիան կոչ է անում, որ մենք ընդհանուր բնույթի տեղեկություններ տանք մեր երեխաներին, որ իրենք կարողանան ճանաչել բռնությունը, և կարողանան պաշտպանվել»։ 

Նա մեջբերեց կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որը կրթության մասին է. «Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական եւ միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին: Ծնողների հետ համագործակցությամբ տրամադրված այդ տեղեկությունները պետք է անհրաժեշտության դեպքում տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում, եւ պետք է հատուկ ուշադրություն դարձվի վտանգավոր, հատկապես նոր տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործում ներառող իրավիճակներին»:

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ նախարարությունը պետք է այն իրականացնի ծնողների հետ։ Եվ երեխաներին պետք է սովորեցնել, օրինակ, թե ինչ անել անծանոթի հետ շփվելու դեպքում. «Բացի այդ կոնվենցիայի բացատրական հատվածում ասվում է, որ այդ տեղեկատվությունը պետք է լինի երեխայի տարիքին համապատասխան, և որևէ ավել տեղեկատվություն չպետք է նրան սթրեսի ենթարկի, ավելին՝ չափահասների նկատմամբ ավելորդ անվստահություն առաջացնի։ Սա շատ լուրջ խնդիր է, երբ որ մեր ընդդիմախոսները մեջ են բերում, բացատրական հատվածի այս դրույթներին չեն անդրադառնում, որովհետև շատ հստակ բոլոր ձեր մտահոգությունները նկարագրված են բացատրական հատվածում»։ 

Լանզարոտեի կոնվենցիայի և կեղծ լուրերի ու պնդումների մասինՀոդված 6. Երեխաների կրթությունըՅուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլմիջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական եւ միջնակարգկրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթիբռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնքհարմարեցված են նրանց զարգացող կարողություններին: Ծնողների հետհամագործակցությամբ տրամադրված այդ տեղեկությունները պետք էանհրաժեշտության դեպքում տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալտեղեկությունների առավել լայն համատեքստում, եւ պետք է հատուկուշադրություն դարձվի վտանգավոր, հատկապես նոր տեղեկատվական եւհաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործում ներառող իրավիճակներին:http://parliament.am/draft_docs7/K-552_konventcia.pdf

Gepostet von Arayik Harutyunyan am Sonntag, 31. Mai 2020

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031