Լրահոս
Օրվա լրահոսը

Պարետի որոշումը չկատարելու համար. Հյուսիսային պողոտայում քաղաքացուն պառկեցրել են ասֆալտին

Հունիս 10,2020 13:25 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունիսի 9-ին համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես են կարմիր բերետավորները ասֆալտին պառկեցնում մի երիտասարդի:

https://www.facebook.com/mari.manukyan.7/videos/3129015897157929

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ այդ երիտասարդին ասֆալտին պառկեցնելուց հետո ոստիկանություն են բերման ենթարկել. «Հունիսի 9-ին՝ ժամը 19:30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտա-Պուշկին փողոցների խաչմերուկի մոտից Պարետի որոշումը խախտելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար  բաժին բերման են ենթարկել քաղաքացուն, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: