Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությանը խորհուրդ եմ տալիս դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած որոշումների վերաբերյալ արտահայտվելիս զգուշորեն ընտրել բառերը․ Գագիկ Ծառուկյանի պաշտպան

Հունիս 21,2020 22:49

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ժամը 16:20-ի սահմաններում դատավորը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մերժման որոշումը հանձնեց կողմերին, ժամը 17:57 ՀՀ գլխավոր դատախազության մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանն արդեն ֆեյսբուքում գրել է.  «Քանի որ դատարանի կողմից կայացվել է անհիմն և ապօրինի դատական ակտ, ՀՀ դատախազությունն այն անպայման բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան»։

Ուշադրություն՝

Դատախազությունն այն ԱՆՊԱՅՄԱՆ բողոքարկելու է:

Ով էլ կասկածեր:
Քննչական մարմինների և դատախազության համար այդպես էլ միակ խափանման միջոցը մնաց կալանավորումը:
Ախր քրեական դատավարության օրենսգրքում այլ խափանման միջոցներ էլ կան…

Որոշման մեջ շատ այլ հետաքրքիր բաներ էլ կան գրած, գուցե դրանց էլ անդրադառնաք, որ մեղադրանքի կողմի թերությունները չբարդեք դատարանի վրա, ինչպես արդեն սովորություն է դարձել:

Եվ վերջում, բոլոր պաշտոնատար անձանց, առավել ևս դատախազությանը խորհուրդ եմ տալիս Հայաստանի Հանրապետության դատարանների որոշումների, հատկապես օրինական ուժի մեջ մտած որոշումների վերաբերյալ արտահայտվելիս զգուշորեն ընտրել բառերը և երբեք չօգտագործել ապօրինի բառը:

Դրանով ևս ցույց եք տալիս, որ գործընթացը ոչ թե իրավական է, այլև՝ խիստ քաղաքական և անձնական, որից ելնելով էլ դատարանից նման նեղացած ձևով եք արտահայտվում:

Ժամը 16:20-ի սահմաններում դատավորը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մերժման որոշումը հանձնեց կողմերին, ժամը…

Gepostet von Yerem Sargsyan am Sonntag, 21. Juni 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930