Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ Ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հավաքի մասնակիցները պետք է անպայման դժգոհություն հայտնեին գործող կառավարությունից

Հունիս 22,2020 20:21

Պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեցին անդրադառնալ ընդդիմախոսների այն կարծիքին, թե վարչապետն օգտագործում է արտակարգ դրության ռեժիմը քաղաքական նպատակով, մասնավորապես նշում են՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը և Սահմանադրական դատարանի ճգնաժամը խորհրդարանում լուծելու նախաձեռնության արագ իրականացումը այն պարագայում, երբ հավաքները արգելված են։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հավաքի մասնակիցները պետք է անպայման դժգոհություն հայտնեին գործող կառավարությունից։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հանրահավաքի 5 կամ 10 կամ 20 կամ 100 անգամ մեծ թվով մասնակիցներ դժգոհություն չպիտի արտահայտեին որոշ կոռուպցիոների գործունեության հետ կապված։ Իսկ ընդհանուր առմամբ, սա պետք է հաշվի առնել, և կարծում եմ, քիչ չեն այն մարդիկ, որ պետք է շնորհակալ լինեն, որ Հայաստանում արտակարգ դրություն է, և հավաքներ անելու հնարավորություն չկա։ Հակառակ դեպքում՝ կարծում եմ, որ հեղափոխության կողմնակիցները առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց և շրջանակների գործունեության կապակցությամբ։

Թույլ տվեք նաև արձանագրել, որ որոշ, այսպես ասած, այդ կարգի մեկնաբանություններ տվող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ իրականացնելու իրենց ուժը, որովհետև եթե հանրահավաք ասելով նրանք նկատի ունեն սահմանափակ թվով մարդկանց 10 հազար դրամով հրապարակ բերելը, և նրանց հույսը դրա վրա է, ապա՝ նրանց հույսերը շատ արագ կփլուզվեն, արտակարգ դրության ժամանակ, թե դրանից հետո՝ կապ չունի»։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Montag, 22. Juni 2020

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930