Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ աշխատակազմի ղեկավարին կանգնեցնելու և որոշ ժամանակով տեղաշարժման ազատությունից զրկելու պատճառաբանությունը համոզիչ չէր. Ռուբեն Մելիքյան

Հունիս 25,2020 23:30 Share

Իրավաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ահազանգ ստացա, որ Պռոշյան փողոցի վրա ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են ՍԴ աշխատակազմի ղեկավարի ավտոմեքենան և փաստացի զրկել են նրան տեղաշարժման ազատությունից։

Այն պահին, երբ Արգիշտի Կիվիրյանի հետ հասանք դեպքի վայր, ՃՈ աշխատակիցներն արդեն «վերադարձնում էին» Էդգար Ղազարյանի տեղաշարժման ազատությունը՝ առանց որևէ փաստաթղթավորման։

ՍԴ աշխատակազմի ղեկավարին կանգնեցնելու և որոշ ժամանակով տեղաշարժման ազատությունից զրկելու պատճառաբանությունը մեղմ ասած համոզիչ չէր»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել