Լրահոս
Օրվա լրահոսը

Նամազի կանչ` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում. TikTok-ում սկանդալային տեսանյութ է տարածվում. Ermenihaber.am

Հունիս 26,2020 23:40

«TikTok» սոցիալական վիդեոցանցի թուրքական տիրույթում տարածվում է մի սկանդալային տեսանյութ, որում տղամարդը Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում ազան (մուսուլմանական աղոթքի` նամազի կանչ) է կանչում։

Ազան կանչող տղամարդը, որը, ըստ ամենայնի, նաև սոցիալական հարթակում վերոնշյալ տեսանյութը տարածող նույն ինքը Բյուշրա (Büşra) անունով օգտատերն է, տեսանյութը այսպես է վերնագրել. «Մեկ րոպեով կենդանություն են առնում եկեղեցու նեղ պատերը»։

Տեսանյութը ունի  մոտ 37000 հավանում (like) և 600-ից ավել մեկնաբանություն։

Նշենք, որ տեսանյութը նոր չէ, և դեռևս 2017թ հրապարակվել է Youtube-ում, սակայն «TikTok»-ում հայտնվել է ընդամենը օրեր առաջ։

Հավելենք, որ քրիստոնյաների սրբավայրերի և հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ:

Աղբյուր` Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930