Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորոնավիրուսով վարակման 1-ին դեպքը հաստատվել է մարտի 1-ին». ԱՆ խոսնակի պատասխանը՝ Ղազինյանին

Հուլիս 03,2020 17:39

Ինչպես հայտնել էինք, այսօր «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը հայտարարեց՝ հանցագործության մասին իր ներկայացրած  հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու ՀՔԾ-ի որոշման մեջ քննիչը գրել է, որ կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը ՀՀ-ում գրանցվել է հինգ ամիս առաջ, այսինքն՝ հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում են, որ առաջին դեպքը հաստատվել է մարտի սկզբին: «Նման պնդումներին ի պատասխան ես կարող եմ ասել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի մեկին, եւ այդ մասին մենք նույն օրը հայտնել ենք»,-Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Ղազինյանի հայտարարությունն այսպես մեկնաբանեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031