Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող հիվանդանոցների մահճակալային ֆոնդը մնում է զբաղված, նաեւ նոր հիվանդանոցներ կլինեն, որոնք եւս ընդգրկվելու են կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«ՀՀ-ում կորոնավիրուսով վարկման կրկնակի դեպք չի արձանագրվել»,-ասաց նախարարը՝ պատասխանելով հարցին՝ կրկնակի վարակման հավանականության մասին հարցին: Նա նկատեց՝ աշխարհում ակադեմիական դեբատը շարունակվում է՝ արդյոք կրկնավարակի դեպքեր լինում են, թե ոչ:
«Մենք չունենք նման արձանագրված դեպք: Այդ արձանագրումները պետք չէ դիտել միայն երկրի մասշտաբով, պետք է դիտարկել աշխարհի հետազոտական աշխատանքների շրջանակներում: Կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատեւությամբ: Այս հարցի պատասխանը քանի դեռ չունենք, նաեւ չունենք կրկնակի վարակվելու հարցի պատասխանը: Սակայն պետք է զգույշ լինենք, որ նույնիսկ եթե վարակվել եւ լավացել ենք, 100 տոկոս երաշխիք չունենք, որ երկրորդ անգամ չենք վարակվի՝ հաշվի առնելով ապացույցի բացակայությունը: Մենք հույս ունենք, որ այդպես կլինի, չեն վարակվի կամ եթե վարակվեն, ավելի թեթեւ կտանեն»,-ասաց պարոն Թորոսյանը:
Նա օրինակ բերեց սուր շնչառական վարակները, գրիպը, որոնք սեզոնային են, դրանք երկարատեւ իմունիտետ չեն առաջացնում:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































