Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար. «Հիմա կոռուպցիան, ըստ իրենց կազմակերպած հարցումների, մոտ 80% է»

Հուլիս 07,2020 17:30 Share

Այսօր ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը բողոքի ցույց է արել կառավարության շենքի մոտ:

«Կառավարությանը թվում է, որ ծածկադմփոց անելով, ամեն հնչեղ թեման այլ թեմայով փոխարինելով՝ իրենք հնարավորություն են ունենալու մոռացության մատնել իրենց կոռուպցիոն սկանդալային պատմությունները, ապօրինությունները: Այսօր մենք ցույցով հիշեցնում ենք՝ չի հաջողվելու մոռացության մատնել: Կարծես սովորական է դարձել, որ բռնաբարվում է Սահմանադրությունը, որ բարձրագույն իշխանությունները կապված են կոռուպցիոն գործերի հետ: Մենք վերջապես պետք է հասկանանք՝ վարչապետ ունե՞նք, թե՞ պոպուլիստ ուզուրպատոր է, մենք Ազգային ժողովի պատգամավորներ ունե՞նք, թե՞ հատիկով սիգարետ վաճառողներ են: Մեր իշխանությունները սիրում են խոսել կոռուպցիայից, շատ սիրում են ներկայացնել հարցումներ, որոնք իրականացվել են կառավարության շրջանակներում: Բայց մենք ուզում ենք հիշեցնել՝ նոյեմբերին, երբ հարցում էր իրականացվել, ՀՀ բնակչության 60%-ն էր համարում, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանում: Հիմա, ըստ իրենց կազմակերպած հարցումների, մոտ 80% է: Այս սենց են իրենք պայքարում կոռուպցիայի դեմ»,-ասաց Հայկ Մամիջանյանը:

Նա օրինակ բերեց Միքայել Մինասյանի հայտարարությունները՝ ըստ որոնց՝ ՀՀ-ից մաքսանենգ ճանապարհով ծխախոտ եւ ադամանդ է արտահանվել: Այս հայտարարության մասին իրավապահների պաշտոնական հերքման մասին էլ Հայկ Մամիջանյանն ասաց. «Ոստիկանությունը ծառայում է պետությանը եւ այն անօրեն գործողությունները, որոնք ոստիկանությանը փորձում են ստիպել, դա անթույլատրելի է: Ինչ վերաբերում է պարոն Փաշինյանի այն աշխատելաոճին, որ ստիպում է ուժայիններին ծածկել իր կեղտոտ սկանդալները, դա անընդունելի է: Ոստիկանության հայտարարությունը ոչ մի բանի մասին էր: Երբ մենք պահանջում ենք բացատրություն, մենք պահանջում ենք քաղաքական պաշտոնյաներից, ոչ թե մեր ոստիկանությունից»:

Հայկ Մամիջանյանն ասաց. «Բոլոր այն քննիչները, որոնք պատիվ ունեն ՀՀ ոստիկանության կամ այլ ուժային կառույցների ուսադիրները կրելու, պետք է հստակ գիտակցեն՝ Նիկոլ Փաշինյանը հավերժ չէ. Եվ Նիկոլ Փաշինյանը երբեւէ չի կրելու պատասխանատվություն իրենց անօրեն գործողությունների համար»:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարը վստահեցրեց՝ անընդհատ բողոքի ցույցեր են անելու. «Անընդհատ հիշեցնելու ենք իշխանություններին իրենց իրական դեմքը, իսկ իրենց իրական դեմքը հատիկով ծխախոտ վաճառողն է»:

Հայկ Մամիջանյանը նաեւ ասաց՝ սովորաբար, երբ իշխանություններին իրենց անօրեն գործողությունների, իրենց հանցավոր անգործության մասին հիշեցնում են, դրանից հետո որպես կանոն ինչ-որ շինծու, հնչեղ քրեական գործ է ստեղծվում. «Այնպես որ ես կանխավ ներողություն եմ խնդրում այն անմեղ մարդուց, ում դեմ շինծու քրգործ է ստեղծվելու այն բանից հետո, երբ պարոն Փաշինյանը կամ իրենցից որեւէ մեկը կկորցնի իր տիրապետումը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Ցույցի լուսանկարները՝ Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031