Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Համլետ Թադեւոսյան. «Այս ձևով ռեկտորի ընտրություն կազմակերպելն անիմաստ է»

Հուլիս 09,2020 17:11

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու Համլետ Թադեւոսյանը պատասխանում է Aravot.am-ի հարցերին:

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՊՏՀ-ում ստեղծված իրավիճակը, որի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ խորհրդի նախագահը:

– Կարծում եմ, որ ամեն ինչ շատ ակնհայտ է, առկա են օրենքի բազմաթիվ խախտումներ, որոնք պետք է վերացնել, որովհետև այս ձևով ռեկտորի ընտրություն կազմակերպելն անիմաստ է:

– Ի՞նչ հանգուցալուծում եք պատկերացնում, հատկապես որ կառավարման ճգնաժամ էլ կա՝ ՀՊՏՀ-ն հիմնադրամ չդարձավ, խորհրդում խնդիրներ կան, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը խախտումով է նշանակվել…

– Նախ հանգուցալուծման մի մասն արդեն իրավապահների տիրույթում է, որովհետև ԿԳՄՍՆ-ի հանցագործության մասին հաղորդում է եղել, իսկ մնացածը կապված է հիմնադրամ դառնալու հետ, որ չգիտես ինչու, առանց մեզ տեղեկացնելու՝ կասեցրին: Հետո հայտնվեց Դիանա Գալոյանի նամակը ԿՄԳՍ նախարարությանը, որտեղ խնդրում էր կասեցնել հիմնադրամ դառնալու գործընթացը՝ առանց մեզ տեղեկացնելու:

– ԿԳՄՍ նախարարությունը չի հրապարակում Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի համար դիմած թեկնածուների թիվը, այդտեղ միտում չե՞ք տեսնում:

– Չգիտեմ, թե ինչու չեն հրապարակում, դա բաց հանրային տեղեկատվություն է, և նրանք պարտավոր են տրամադրել: Եթե չեն տրամադրել, ուրեմն հերթական անգամ օրենք են խախտում:

– Ձեր կարծիքով, ընդհանրապես ինչի՞ կարիք ունի այսօրվա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, եւ հատկապես ինչը պետք է բացառել բուհում:

– Կարծում եմ, որ ՀՊՏՀ-ն կարիք ուներ և ունի հենց այն վճռական փոփոխությունների, որոնք մեկուկես տարի առաջ էին սկսվել, սակայն ինձ համար անհասկանալի պատճառով կասեցրեցին: Իսկ թե ինչ պետք է բացառել՝ նախևառաջ ապօրինությունները և կեղծիքը:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 Լուսանկարը՝ Համլետ Թադեւոսյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031