Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հետագա էսկալացիան կանխելու համար. Զախարովա

Հուլիս 16,2020 21:21

Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններն աշխատում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին բախումները դադարեցնելու և հետագա էսկալացիան կանխելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման հավանականությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի թեժացման ֆոնին՝ Զախարովան ասել է, որ առաջիկա հնարավոր հանդիպումների մասին տեղեկության լինելուն պես, կտեղեկացվի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031