Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել ՊՊԾ գնդում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զոհված ոստիկանների հիշատակին

Հուլիս 17,2020 16:56

2016 թվականի հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք ներխուժել էին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։ Սպանվել, վիրավորվել և գերեվարվել էին ոստիկաններ…

Հուլիսի 17-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմն այցելեցին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։

Հիշատակի արարողությունից հետո բարձրաստիճան ոստիկաններն ու զոհվածների հարազատները ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Հավերժ փա՜ռք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031