Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում արձանագրվում են ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, նրանց գույքը վնասելու կամ ոչնչացնելու առանձին փորձեր. ՀՀ դեսպան

Հուլիս 25,2020 22:43

Սիրելի հայրենակիցներ,

Դիմում եմ և՜ Ուկրաինայում բնակվող/գտնվող Հայաստանի քաղաքացիներին, և՜ ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին։

Վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղի ունեցած՝ Ադրբեջանի հրահրած մարտական գործողություններն իրենց արձագանքն են գտնում նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Բազում երկրներում, այդ թվում Ուկրաինայում, արձանագրվում են ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, նրանց գույքը վնասելու կամ ոչնչացնելու առանձին փորձեր: Բարեբախտաբար, իրավիճակը վերահսկողությունից դուրս չի եկել։

Խնդրում ենք.

✅ ցուցաբերել զգոնություն,

❌ չտրվել որևէ սադրանքի,

⛔️ առայժմ ձեռնպահ մնալ, հատկապես ուշ ժամերին, ակումբներ, ռեստորաններ, զվարճանքի օբյեկտներ միայնակ կամ փոքր խմբով այցելելուց, առավելևս որ COVID-19-ով վարակվելու վտանգը չի սպառվել,

⛔️ մինչև լարվածության ավարտը հնարավորինս սահմանափակել մթերային շուկաների այցելությունները։

Դեսպանությունն ըստ անհրաժեշտության կապի մեջ է Ուկրաինայի իրավապահ մարմինների, ՈւՀՄ, հեղինակություն վայելող անհատների հետ։ Ուկրաինայի իրավապահներն այս օրերին հատկապես աչալուրջ են և ձեռնարկում են հնարավոր միջոցներն՝ ազգամիջյան միջադեպերը կանխելու նպատակով։

✅ արտակարգ իրավիճակներում անմիջապես կապ հաստատել․

Ուկրաինայի ոստիկանության մարմինների (☎️ 102), Ուկրաինայի հայերի միության (☎️ 0800503311), Ուկրաինայում ՀՀ դեսպանության (☎️ 0442349005)

կամ՝

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության (☎️ 0487039176) հետ։

Տիգրան Սեյրանյան

ՀՀ դեսպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031