Լրահոս
Օրվա լրահոսը

Սարիգյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի հետ քննարկվեցին անվտանգության, ապաստարանների և զարգացման հարցերում աջակցության հնարավորությունները

Հուլիս 27,2020 13:52

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության այցերը Տավուշի մարզի սահմանամեձ բնակավայրեր շարունակվում են:

Առաջին այցելությունը Սարիգյուղ համայնքն էր: Ներկայիս գյուղատեղը հիշատակվում է դեռևս 1700 թվականներից, բնակչությունը այստեղ է տեղափոխվել Ղոշղոթան և Դովեղ գյուղերից:

Սարիգյուղում տեղի ունեցան հանդիպումներ բնակիչների և համայնքապետ Սեյրան Սարիբեկյանի հետ, քննարկվեցին համայնքի առաջնային կարևորության հարցերը, ընդգծվեց զարգացման ծրագրերի կարևորությունը: Համայնքում նախատեսվում է իրականացնել համատեղ ծրագիր, որին մասնակից կդառնան հարակից 6 գյուղական համայնքներ։

Հանդիպման ընթացքում` նախաձեռնության անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր խոսքում նշեց, որ սահմանապահ բոլոր գյուղերը պետք է մշտապես լինեն պետության ուշադրության ներքո և որ ոչինչ չպետք է խնայի այս բնակավայրերի բարեկեցության ապահովման համար։

Սարիգյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի հետ քննարկվեց անվտանգության, ապաստարանների և զարգացման հարցերում աջակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց մնալ մշտական կապի մեջ։

Հաջորդ կանգառը սահմանապահ Բաղանիս գյուղն էր:  Տեղի ունեցան հանդիպումներ Բաղանիսի մի քանի ընտանիքների հետ, «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամները բնակիչների հետ զրուցեցին համայնքի խնդիրների մասին, քննարկվեց նաև հնարավոր զարգացման ծրագրերի կարևորությունը։ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց որ, սահմանամերձ համայնքներ այցերի նպատակն է համայնքների առաջնահերթ խնդիրների գույքագրումը և դրանց հնարավոր լուծումների առաջարկումը, նշվեց նաև, որ այցերը կկրեն շարունակական բնույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031