Լրահոս
Օրվա լրահոսը

2020թ․ օգոստոսին ՀՀ բուհական համակարգն ավելի վատ վիճակում է, քան 2018թ․ օգոստոսին էր․ Սմբատ Գոգյան. «Ա1+» (Տեսանյութ)

Օգոստոս 18,2020 22:02

«Մենք գիտենք, որ վերջին տասնամյակների ընթացքում պաշտպանվել են խայտառակ ատենախոսություններ՝ չունենալով որևէ գիտական բովանդակություն։ Բայց դա մի կողմ դնենք, հիմա կա գրագողության փաստը, որը պետք է վիճելի չլիներ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը՝ խոսելով ԵՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու վերաբերյալ որոշումից։

Սմբատ Գոգյանը դեռ չի որոշել ինչ է անելու, նա առայժմ սպասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ավելի վաղ՝ մայիս ամսին, ԲՈԿ նախագահը վարչապետին հրաժարականի դիմում էր ներկայացրել, թե կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարությանը։ Ն․Փաշինյանը չէր ստորագրել այդ հրաժարականը, ընդունել էր նրան և հորդորել սպասել։ «Դիանա Գալոյանը առաջին դեպքը չէ, որ ես անում ու պարտվում եմ։ Ես ակնկալում եմ, մարդիկ, ովքեր գիտության հետ կապ չունեն, պետք է գնան»,- Ասում է ԲՈԿ նախագահը։

Ս․Գոգյանն ասում է, որ չի երազել դառնալ ԲՈԿ-ի նախագահ, բայց երբ խնդիր դրվեց, որ մեր երկրում պետք է աշխատանքի մեխանիզմը փոխվի, որոշել է այն փոխել իր ոլորտում։ «Հատկապես որ 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին ես ոչ քայլել եմ, ոչ փողոց եմ փակել, ՀՀ-ում չեմ եղել։ Եվ սա էլ թող իմ քայլը լինել, բայց չընդունեց»,- ասում է նա։

Ս․Գոգյանը նաև հավելում է, որ այս պաշտոնում ինքն իրեն արդեն սպառել է, և որևէ բան անելու ձգտում էլ չունի, քանի որ իր առջև կանգնած պատը չափից դուրս հաստ է, ծակել չի լինում։

«2020թ․ օգոստոսին ՀՀ բուհական համակարգն ավելի վատ վիճակում է, քան 2018թ․ օգոստոսին էր, որն իր հերթին ավելի վատ վիճակում էր, քան 2016թ․ օգոստոսին էր, որովհետև աշխարհում կրթությունը, գիտությունը, համագործակցությունը առաջ են գնում, իսկ ՀՀ-ում՝ ոչ»,- եզրափակում է ԲՈԿ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31