Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից. «Ռազմինֆո»

Օգոստոս 24,2020 23:40

«Ռազմինֆո».  Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր, ապա հայտնվել ադրբեջանական կողմում։ Նրան Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է ներկայացնել որպես դիվերսանտ:

Կանխատեսելի էր, որ ադրբեջանական կողմը այս անգամ ևս փորձելու է բեմադրության միջոցով իրենց պնդումների համար ապացուցողական բազա ստեղծել: Արդեն այսօր՝ օգոստոսի 24-ի երեկոյան, Ադրբեջանի ՊՆ-ն մեր սպայի լուսանկարի հետ միասին հրապարակում է նաև իբր թե նրա իրերի լուսանկարը, որտեղ կան սև գույնի հատուկ հանդերձանք (разгрузка), ԱԿ-103 ինքնաձիք, պահունակ, նռնակ և կապի միջոց:

Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած լուսանկարը

Ադրբեջանի ՊՆ հրապարակումը

Դեռևս առաջին օրը՝ օգոստոսի 23-ին, երբ Ալավերդյանը հայտնվել էր ադրբեջանական կողմում, ոչ պաշտոնական աղբյուրներում, սոցցանցերում տարածվել էր տեսագրություն, որտեղ Ալավերդյանը առանց այդ հանդերձանքի էր:

Ավելին՝ ադրբեջանական կողմը իր հայտարարության մեջ նշել էր, որ «դիվերսիոն փորձը» եղել է Գորանբոյի ուղղությամբ: Բեմադրության համար իրեր գտնելու հարցում ադրբեջանական կողմը «շատ հեռու չի գնացել». հենց Գորանբոյում, համեմատաբար առաջնագծին մոտ, տեղակայված է Ադրբեջանի ԶՈւ զորային հետախույզների լեռնային պատրաստության կենտրոնը, որտեղ կուրսեր անցնող զինծառայողները մարզումների ընթացքում կրում են նաև սև հանդերձանք, ինչպես նաև ցուցադրված разгрузка-ից, կամ դրան շատ նման մոդելներ:

Հետաքրքիր զուգադիպությամբ նույն կենտրոնի զինծառայողները զինված են նաև հենց ԱԿ-103 մոդելի ինքնաձիգներով:

Նշենք, որ սա ադրբեջանական նման գործելաոճի առաջին դեպքը չէ: Նույն կերպ ադրբեջանական հանդերձանքով իբրև դիվերսանտ էին ներկայացրել նաև 2014-ի ամռանը Ադրբեջանում հայտնված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31