Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանի եղբորորդու խափանման միջոցը մնաց անփոփոխ

Սեպտեմբեր 02,2020 18:50

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի,  մերժեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի խափանման միջոցը փոփոխելու մասին պաշտպանների  միջնորդությունը։  Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ նա արդեն 11 ամիս է, ինչ կալանավորված է։

Այսօրվա դատական նիստում դատախազությունը պնդում էր՝ եթե Կարեն Խաչատրյանը հայտնվի ազատության մեջ, նա կարող է խոչընդոտել դատարանի գործի քննությանը, քրեական դատավարությանը մասնակից անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել։ Ըստ դատախազի հիմնավորման, Կարեն Խաչատրյանի՝ քննությունից թաքնվելու հավանականությունը շատ բարձր է, հաշվի առնելով, որ վերջինս եղբայրն ու ազգականները՝ Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններն արդեն իսկ թաքնվում են վարույթն իրականացնող մարմնից, նրանք նկատմամբ հետախուզում է հայտարարված։

Գագիկ եւ Կարեն Խաչատրյանները մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։

Ըստ դատախազության,  Գագիկ Խաչատրյանին վերագրված 9 դրվագ հանցագործությունների հետեւանքով պետությանը պատճառված վնասը եւ կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է շուրջ 20 միլիարդ ՀՀ դրամ: Գագիկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ  314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև վերջինիս ազգական, ՀՀ ՊԵԿ եւ ՀՀ ՖՆ ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930