Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց դիմակի ուղևորներ, գերբեռնված տրանսպորտային միջոցներ. ՔՏՀԱՏՄ-ի մշտադիտարկումների արդյունքները

Սեպտեմբեր 10,2020 17:50

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ սեպտեմբերի 10-ին հերթական ուժեղացված վերահսկողությունը և մշտադիտարկումներն են իրականացրել ՀՀ Տավուշի, Արմավիրի, Շիրակի մարզերում, Երևանի Նոր-Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։

Արմավիրի մարզում Տեսչական մարմնի աշխատակիցները ժամը 08:45-ից սկսած ուսումնասիրություններ և դիտարկումներ  են իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Արմավիր» երկաթգծի կայարանում, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։

Տավուշի մարզի Իջևան քաղաքում իրականացված վերահսկողական աշխատանքների և դիտարկման արդյունքում խախտումներ են հայտնաբերվել միայն մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում, որտեղ մեքենայի սրահում եղել են առանց դիմակի ուղևորներ։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Երևանի Նոր-Նորք, Շենգավիթ և  Կենտրոն վարչական շրջանների կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու մեկ տասնյակից ավելի դեպքեր։

Հայտնաբերված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՀՀ պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով Տեսչական մարմնի մասնագետների կողմից վարորդների և ուղևորների շրջանում իրականացվել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ, որոշ դեպքերում տրվել պարտադիր կատարման ցուցումներ։

Կորոնավիրուսի (Covid-19) հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ՔՏՀԱ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները կրելու են ամենօրյա և շարունակական բնույթ ՀՀ ամբողջ տարածքում։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930