Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայքարեք, ոչ թե ամբողջ օրը նկարներ տարածեք՝ «Նիկոլի աղջիկն էս արեց, Նիկոլի աղջիկն էն արեց», հետո՞ ինչ արեց, բա դո՞ւք ինչ եք անում». Վահան Բաբայան

Սեպտեմբեր 18,2020 19:55

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր Ռեֆորմիստների կուսակցությունը հանրահավաք-երթ էր կազմակերպել:

Կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ելույթում ասաց, որ հանրությունն ինքն է համախմբելու քաղաքական ուժերին՝ մի օրակարգի շուրջ. «Ոչ մի ուժ քայլ չի անելու, եթե դուք այս հրապարակ չգաք: Ո՞վ է ձեզ խանգարում գալ այս հրապարակ ու խոսել այն նույն բաները, ինչ դուք ամբողջ օրը համացանցում խոսում եք: Ինչի՞ց եք վախենում ումի՞ց եք վախենում: Մեզ ծանր պայքար է սպասվում: Վերլուծաբանները ասում են՝ Նիկոլը 10 օրից կգնա, թե՞ 20…Դուք ալարում եք գաք կանգնեք այն մարդկանց կողքին, ովքեր ասում են՝ Նիկո՛լ, հեռացի՛ր, բայց ֆեյսբուքում, ձեր ասուլիսներում առավոտից երեկո մենակ Նիկոլին եք քննադատում, քանի՞ կոպեկ արժեն ձեր գրածները, ասուլիսները: Պայքարեք, ոչ թե ամբողջ օրը նկարներ տարածեք՝ Նիկոլի աղջիկն էս արեց, Նիկոլի աղջիկն էն արեց, հետո՞ ինչ արեց, բա դո՞ւք ինչ եք անում, այդպե՞ս եք ուզում պետություն զարգացնեք»:

Բաբայանը վստահեցրեց, որ իրենց ոչ ոք չի հովանավորել ու չի ուղղորդել ու սկսեց թվարկել, թե ինչ են առաջարկում իրենք.

  1. Սառեցնել մեկ տարով գյուղատնտեսական վարկերը
  2. Սառեցնել եւ վերացնել պետական բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարները, այդ ամբողջ գումարն ուղղել սոցիալապես դժվար պայմաններում գտնվող խմբերին
  3. Ուսանողների վճարների բարձրացման հարցը դադարեցնել ու ուսանողներին տալ հնարավորություն 1 տարվա ընթացքում վճարել
  4. Արագաչափերի տուգանքները առնվազն 50 տոկոսով իջեցնել:
  5. Բոլոր տիպի տուգանքները՝ տեղաշարժման թերթիկից սկսած, մինչեւ դիմակների համար նշանակված, վերացնել ու ամնիստիա հայտարարել
  6. Վերացնել ազատ տարածքներում դիմակ կրելու պարտադրանքը»:

Վերջում Բաբայանը հայտարարեց, որ իրենց հավաքները կազմակերպելու են այնքան ժամանակ, քանի դեռ «Նիկոլ Փաշինյանն իր խունտայի հետ չի հեռացել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930