Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարի օգնականը բանակից ազատվել է, որ գիտությամբ զբաղվի

Սեպտեմբեր 22,2020 15:41

Գիտության հիմքով բանակից ազատվածների թվում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի օգնական Արման Անդրիկյանը: Նրան, ի թիվս այլոց, 2019 թ ամառային զորակոչից տարկետում է տրամադրվել կրթության եւ գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու եւ ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորելու համար: Ընդհանրապես 2018 թվականը տարկետում ստացածների առումով յուրահատուկ է, այնտեղ կարելի ծանոթ այլ անունների հանդիպել:

Aravot.am-ը նախարարի օգնականից հետաքրքրվեց` գիտության հիմքով է բանակից ազատվել, արդյոք այժմ զբաղվո՞ւմ է գիտությամբ:Նա ասաց, որ 4 գիտական հոդված ունի եւ մինչեւ նախարարություն գալն էլ գիտաշխատող է եղել Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում:

Հետաքրքրվեցինք` նախարարությունում աշխատանքը չի՞ խանգարում գիտությամբ զբաղվելուն: «Ոչ, չի խանգարում, զբաղվում եմ գիտությամբ երեկոյան 6-ից հետո: Իսկ աշխատելու իրավունք չունե՞մ»,- նեղսրտեց Արման Անդրիկյանը: Հավելեց, որ Իրանի հայ համայնքի Առաքելական եկեղեցու թեմերի մասին է գրում, նաեւ Աստվածաբանության ֆակուլտետի ասպիրանտ է:

Նա հավաստիացրեց. «Ավարտելուց հետո ես որպես սպա մեկնելու եմ Հայոց ազգային բանակ ծառայելու` որպես լեյտենանտ եւ արդեն այդ մասին տեղեկացրել եմ զինկոմիսարիատին»:Հավելեց, որ որոշել է Արցախում ծառայել:

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությանը նաեւ հարցում էր ուղարկել` ճշտելու 2018-2020 թթ քանի հոգու եւ կոնկրետ ո՞ւմ է տարկետում տրամադրվել Բարձրագույն հետբուհական կրթական ծրագրով, մեզ հետաքրքրում էր, թե ովքեր են գիտության հիմքով ազատվել բանակից:

ԿԳՄՍ նախարարությունից փոխնախարար Գրիշա Թամրազյանի ստորագրությամբ ստացված գրությամբ ընդամենը հայտնել էին. «Բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրով 2018 թվականից մինչև 2020 թվականի ամառային զորակոչ տարկետում են ստացել 373 քաղաքացիներ՝ համաձայն ՀՀ կառավարության 2018 հուլիսի 19-ի թիվ 796-Ա, 2019 թվականի հունվարի 24-ի թիվ 21-Ա, 2019 թվականի հուլիսի 18-ի թիվ 912-Ա, 2019 թվականի օգոստոսի 1-ի թիվ 963-Ա, 2020 թվականի հունվարի 16-ի թիվ 36-Ա և 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 70-Ա որոշումների: Հարկ է նշել, որ վերոնշյալ որոշումները տեղադրված են arlis.am կայքում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Արման Անդրիկյանի լուսանկարը` ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930