Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակ Բունիաթյանը ջերմուկցիներին․ «Սադրանքների մի տրվեք, դրանով ուզում են հասնեն նրան, որ «պոստերը» դիտարկեն որպես խուլիգանության կազմակերպում»

Սեպտեմբեր 22,2020 20:02

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Ջերմուկ քաղաքում ինքնաբուխ հավաք է կազմակերպվել, ի պաշտպանություն երեք երիտասարդների ձերբակալության։
Բնապահպան, Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանը տեղեկացրել էր, որ այսօր առավոտյան բերման են ենթարկվել Ջերմուկ համայնքի երեք բնակիչ։ Ըստ բնապահպանի, նրանց կալանավորելու որոշում կա։ Բնապահպանը միտում է տեսնում։ Ինքնաբուխ հավաքի ժամանակ Շիրակ Բունիաթյանը հիշեցրեց․« Ջերմուկի քաղաքացիներից մեկին Լիդիանի պահնորդները դաժան ծեծի էին ենթարկել,  դատական գործը դոփում է տեղում ու  հիմա իրան են մեղադրանք առաջադրել, որ Գնդեվազում կռիվ է արել։ Բերման ենթարկվածները սիրված, հարգված տղաներ են, նրանք ինչ-որ խուլիգանության կամ կռիվներով անցյալ չունեն»։

Ջերմուկցիները քայլերթով շարժվեցին դեպի Ջերմուկի քաղաքապետարան, որտեղ Շիրակ Բունիաթյանը կարճ ելույթ ունեցավ,ապա հավաքն ավարտվեց։

Ամուլսարի պայքարում բռնությունը պետք է տեղ չունենա։ Խնդրում եմ՝ սադրանքների մի տրվեք։ Վերջին շրջանում տեսնում ենք , որ սադրանքներ են հրահրում։ Դա վկայում է այն մասին, որ բոլոր ճակատներում պարտվել են, եւ միակ տարբերակը սադրանքների միջոցով հասնեն նրան, որ «պոստերը» դիտարկեն  որպես խուլիգանության կազմակերպում եւ իրավասություն ունենան մուտքերը բացելու»,-ասաց բնապահպանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930